Լրահոս

16.05.2012 12:40


Ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

ԼՂԳ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը Մարտունիի շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ էին ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաև բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ /ԲՄՊԽ/ մայոր Վիտալի Բելոկոնը /Ռուսաստան/:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը /Լեհաստան/: Դիտարկման խմբի կազմում էին ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Ուիլյամ Փրայորը /Մեծ Բրիտանիա/, ինչպես նաև ԲՄՊԽ ներկայացուցիչ գնդապետ Անդրեյ Բարաշկինը /Ռուսաստան/:

Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը