Լրահոս

16.05.2012 12:56


Ադրբեջանը փորձում է հրադադարի տագնապային ֆոնը օգտագործել Հայաստանի հանրությունը կառավարելի դարձնելու նպատակով

Ադրբեջանը փորձում է հրադադարի տագնապային ֆոնը օգտագործել Հայաստանի հանրությունը կառավարելի դարձնելու նպատակով

Այսօրվա ասուլիսին ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ասել է, որ հրադադարը պասիվ պատերազմ է, և հոգեբանորեն այդ իրավիճակը երկու կողմերի համար խոցելիություն է ենթադրում։ Ըստ բանախոսի՝ մոտ ապագան կանխատեսելի չէ, ուստի կա նաև տագնապ։  «Ադրբեջանը փորձում է հատուկ քարոզչությամբ հոգեբանական ներգործություն իրականացնել Հայաստանի բնակչության վրա` Արցախի ազատագրված գաղափարի դեմ ստեղծելով բացասական ֆոն։ Դրա հիմնական նպատակն այն է, որ հայ հանրության սոցիալական և այլ դժգոհություններն ուղղորդվի Արցախի վրա, և ստեղծվի այնպիսի մի մտայնություն, որ բոլոր դժվարությունների պատճառն Արցախն է, ու եթե այն վերադարձվի Ադրբեջանին, խնդիրները կլուծվեն»,-ասել է փորձագետը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է  հրադադարի ռեժիմին բնորոշ տագնապային ֆոնը օգտագործելՀայաստանի հանրությունը կառավարելի դարձնելու նպատակով։ 

«Կենցաղի խնդիր ունեցող մարդը կարող է հեշտությամբ տրվել այդ քարոզչությանը:  Ուստի մենք պետք է հանրությանը հասցնենք, որ Արցախը հանձնելով չէ, որ այդ բոլոր խնդիրները կլուծվեն»,-ասել է Դ. Ջամալյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը