Լրահոս

16.05.2012 13:13


Երգահան. «Պետք է պանիկան վերացնող հայտարարություն անեին, ապա նոր Լեյլան երգեր»

Երգահան. «Պետք է պանիկան վերացնող հայտարարություն անեին, ապա նոր Լեյլան երգեր»

Այսօրվա ասուլիսին երգահան Դավիթ Ամալյանն անդրադարձել է Հանրապետության հրապարակում ՀՀԿ կազմակերպած համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի հետևանքով տեղի ունեցած միջադեպին։ Մեկնաբանելով, որ ստեղծված խառնաշփոթային իրավիճակում Սերժ Սարգսյանը, ըստ ծրագրվածի,  կարդաց իր ելոույթը, իսկ համերգը շարունակվեց, երգահանն ասել է. «Իհարկե, դեպքը տհաճ էր, ողբերգական, պետք է պանիկան վերացնող հայտարարություն անեին, ապա նոր Լեյլան երգեր: Իհարկե, սխալ էր, երբ ասեցին, որ ոչինչ չի եղել: Պետք է ասեին՝ եղել է, բայց, փառք Աստծո, զոհ չկա, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, և մենք էլ շարունակում ենք համերգը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը