Լրահոս

16.05.2012 13:20


Ստեփան Դանիելյանը առաջիկա նախագահական ընտրությունների մասին

Ստեփան Դանիելյանը առաջիկա նախագահական ընտրությունների մասին

«ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու մեկ հնարավորություն ունի՝ նա պետք է կոալիցիա կազմի ԲՀԿ-ի հետ, իսկ այդ դեպքում ԲՀԿ-ն պետք է սատարի Սերժ Սարգսյանին 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Սակայն այդ դեպքում ԲՀԿ-ն կդառնա սովորական ՕԵԿ»,- այսօրվա ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Ըստ բանախոսի՝ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանը կունենա երկու հիմնական թեկնածու։ Մեկը կլինի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, և երկրորդը՝ հասարակության թեկնածուն։ «Մյուս վարկածի համաձայն՝ կլինի մեկ հիմնական թեկնածու, և դա կլինի Սերժ Սարգսյանը։ Բայց վերջինս էլ այն դեպքում, երբ հասարակությունը չկարողանա իր թեկնածուն ունենալ: Ճիշտ է, մի քանի այլ ուժեր էլ կլինեն, սակայն պետք է նշենք, որ նրանք ոչինչ անել չեն կարողանա, և կլինեն միայն թեկնածուներ, և ոչինչ ավելին»,-նշել է Ստեփան Դանիելյանը:

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը