Լրահոս

16.05.2012 13:28


Արամ Կարապետյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին

Արամ Կարապետյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել է, որ ինքը մտադիր է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվել։

Նա կարծում է, որ փոփոխություններ կկարողանա իրականացնել միայն այնպիսի նախագահը, ով կապված չէ ներկայիս քաղաքական էլիտայի հետ։

Արամ Կարապետյանի կարծիքով՝ նոր նախագահը պետք է ցրի խորհրդարանը և  խորհրդարանական նոր ընտրություններ հայտարարի։ Միաժամանակ նա նշել է, որ ցանկացած դեպքում խորհրդարանական մեծամասնությունը խնդիրներ չի կարող ստեղծել նոր նախագահի համար.

–Ցավոք սրտի, երբ որ մեզ մոտ նախագահ է փոխվում, խորհրդարանական մեծամասնությունը շատ հանգիստ դառնում է խորհրդարանական փոքրամասնություն,–ասել է Արամ Կարապետյանը։

Այսինքն՝ մեծամասնություն կազմող կուսակցության անդամները հեշտությամբ կարող են փոխել իրենց կուսակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը