Քաղաքագետ. «Իշխանություններին չի հաջողվի ազգային վստահության կառավարություն ձևավորել»
«Մեր հասարակությունը գտնվում է վախի մթնոլորտի ազդեցության տակ, և մարդիկ չեն կարողանում իրենց քաղաքական կամքն ազատ դրսևորել»,–այսօրվա ասուլիսին ասել է քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը: Անդրադառնալով ԱԺ ընտրություններին՝ բանախոսը նշեց, որ քաղաքական դաշտում առկա է անորոշություն և համոզմունք հայտնեց, որ իշխանություններին չի հաջողվի «ազգային վստահության կառավարություն» ձևավորել: «Այն խնդիրը, որը ձևակերպված էր իշխանությունների կողմից` ԱԺ ընտրություններից առաջ, որ այս ընտրությունները պետք է շրջադարձ հանդիսանան և մեր քաղաքական համակարգը պետք է էապես փոխվի՝ ըստ էության, չլուծվեց»,- ասել է քաղաքագետը։

7or.am