ՀԿԵ-ի և Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչները ծանոթացան Նորագավիթ-Մասիս վազուրդու սանիտարահիգիենիկ վիճակին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը և Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ֆրունզ Բասենցյանը մայիսի 16-ին ծանոթացել են նշված շրջանում գտնվող երկաթուղային գծերի հարակից տարածքների սանիտարահիգիենիկ վիճակին: Ս.Հարությունյանը և Ֆ.Բասենցյանը՝ ՀԿԵ ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանի հետ միասին էլեկտրագնացքով Երևանից ուղևորվեցին Մասիս և ճանապարհին ծանոթացան Նորագավիթ-Մասիս վազուրդու խնդիրների հետ:
Սերգեյ Հարությունյանը Շենգավիթի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ գծերին հարող տարածքը շրջանի բնակիչներն օգտագործում են որպես աղբանոց կենցաղային թափոնների համար: Իսկ աղբի ավելացող կույտերը ոչ միայն չեն գեղեցկացնում քաղաքի արտաքին տեսքը, այլ նաև վտանգ են ներկայացնում Շենգավիթ շրջանի էկոլոգիայի համար: Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր ինժեները, չնայած այս աղբանոցները գտնվում են երկաթուղու գոտիից դուրս, նրանք ուղղակիորեն սպառնում են գնացքների անվտանգությանը:
Երկաթուղու և Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչները քննարկեցին նաև երկաթուղային գծերին մոտ գտնվող տների բնակիչների կողմից անթույլատրելի վայրերում հատման դեպքերը:
Կողմերն արձանագրեցին թափոններից մաքրման և գծերի չթույլատրված հատման հարցերի լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունը: