Քաղաքական

16.05.2012 15:43


Հարություն Հարությունյան. «Սա վերջի սկիզբն է»

Հարություն Հարությունյան. «Սա վերջի սկիզբն է»

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված հերթական քննարկման ժամանակ լրագրող Հարություն Հարությունյանը, խոսելով ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին, ասել է. «Եթե ԱԺ-ում չլինի կռիվ, ուրեմն այդ կռիվը տեղափոխվելու է փողոց, եթե ԱԺ-ում չկռվեն պատգամավորները, փողոցում կկռվի ժողովուրդը: Սա վերջի սկիզբն է։ Այնպես չէ, որ ՀՀԿ-ին ձայն տված բոլոր մարդիկ աղոթում են ՀՀԿ-ի համար. իրենք էլ կարող են դուրս գալ փողոց»:

Հարությունյանը նշել է, որ պետք չէ հետ նայել ու սպասել, թե նախկին նախագահներից ով է գալու. պետք է փնտրել նորին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը