Օլիմպիական կրակը Լոնդոն կհասցնեն Դևիդ Բեքհեմն ու արքայադուստր Աննան
Ինչպես տեղեկացնում է Telegraph-ը, Լոնդոնի 2012-ի ամառային oլիմպիական խաղերի ջահը Մեծ Բրիտանիա կհասցնեն Դևիդ Բեքհեմն ու Էլիզաբեթ 2-րդի միակ դուստրը՝ արքայադուստր Աննան։ Այդ առիթով նրանք վաղը կմեկնեն Աթենք: Ջահի պաշտոնական հանձնումը տեղի կունենա Համաաթենքյան մարզադաշտում:
Աննան նաև Մեծ Բրիտանիայի օլիմպիական ընկերակցության նախագահն է: Բեքհեմը հրավիրված է գովազդային նպատակներով. նախատեսվում է այդ կերպ մեծացնել հետաքրքրությունը ջահի 70-օրյա ուղևորության հանդեպ, որը կսկսվի շաբաթ առավոտյան:
Օլիմպիական կրակը կանցնի 8000 մղոն և Մեծ Բրիտանիա՝ Ստրաթֆորդի օլիմպիական մարզադաշտ կհասնի հուլիսի 27-ին: