Լրահոս

16.05.2012 16:32


Սևադա Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Սևադա Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի  պաշտոնում

Սույն թվականի մայիսի 16-ին`  ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ֆիզ-մաթ. Գիտքությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սևադա Հովհաննիսյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի  պաշտոնում:

Սևադա Հովհաննիսյանի հետազոտությունների բնագավառն է մաթեմատիկական երկրաֆիզիկան, երկրակեղևի խտության մոդելի կառուցումը, երկրաֆիզիկայի եռաչափ խնդիրների լուծման տեսությունը և մեթոդիկան: Նա 143 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում` մեկ մենագրության եւ երկու ուսումնական ձեռնարկի:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը