Լրահոս

16.05.2012 17:24


Դոլարի փոխարժեքի աճ այսօր չի եղել

Դոլարի փոխարժեքի աճ այսօր չի եղել

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը սահմանվել է 396,99 դրամ, ինչը կես դրամով կամ 0,14 տոկոսով պակաս է երեկվա միջին փոխարժեքից։

Ընդ որում, այսօր բորսայում դոլարի վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 8,55 մլն դոլար։ Երեկ այս ցուցանիշը կազմել էր 2,8 մլն դոլար։ Դոլարի վաճառքի ծավալների նման աճը հնարավոր է՝ ՀՀ կենտրոնական բանկի ինտերվենցիայի հետևանք է, որի միջոցով ԿԲ–ն փորձում է զսպել դոլարի փոխարժեքի աճը։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը մնում է 396–398 դրամ միջակայքում։

Այս խորագրի վերջին նյութերը