Լրահոս

16.05.2012 17:28


Երկարաճիտ կոշիկի տեսքով հավի կտորը դրվել է աճուրդի

Երկարաճիտ կոշիկի տեսքով հավի կտորը դրվել է աճուրդի

Ֆլորիդա նահանգի ոստիկանության աշխատակիցներն աճուրդի են հանել տապակած հավի կտորը, որն իր ձևով հիշեցնում է կովբոյի երկարաճիտ կոշիկ։ Գնված ճաշատեսակում կոշիկի տեսքով նագգետը հայտնաբերել է սերժանտ Դենիս Քոլմանը։ Հավի անսովոր կտորն առցանց տարբերակով դրվել է աճուրդի 5 դոլար նախնական գնով, որն այժմ արդեն հասել է 30–ի։ Աճուրդը բարեգործական է. հավ–կոշիկի վաճառքի հասույթը կտրամադրվի երեխաներին օգնություն ցուցաբերող ընկերության։

Սա նմանատիպ առաջին դեպքը չէ։ 2012–ին աճուրդի էր հանվել նախագահ Ջորջ Վաշինգտոնի գլխի ձևով հավի կտորը։ Այն վաճառվել էր 8 հազար 100 դոլարով։ Իսկ ծովաձիուկի տեսքով չիպսը վաճառվել է 100 դոլարով։ 

Այս խորագրի վերջին նյութերը