Լրահոս

17.05.2012 00:25


Ռ. Թորոսյան. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ոչ կոմպետենտության հետևանքների մասին»

Ռ. Թորոսյան. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական առաքելության ոչ կոմպետենտության հետևանքների  մասին»

Միջազգային  հանրության մոտ  սկսվել  է  ՀՀ  2012թ.-ի ԱԺ  ընտրության որակումը, որպես  «հանգիստ  և  խաղաղ», որն  ուղղակի  պատճենահանում  է  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական առաքելության գնահատականներից:

    Եվ սա այն  պայմաններում, երբ  վերջիններս, հայաստանցիների  գերակշռող մասի  մոտ  ծաղրի  են  արժանանում:

     Իսկ  բանը  հասել  է  նրան, որ  որոշներն  էլ  այդ գնահատականները, ձևափոխել  են, որպես  օրինական   կամ  «ազատ  ու  արդար» ցանկալի  գնահատականների և  սկսել  են  արդեն  թմբկահարել  անգամ այդ  մասին:

    Գուցե  հենց  դա  էր  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  սիրողական մակարդակի  հիշյալ  որակման իմաստը, որը  հայաստանյան  կամ միջազգային  որևէ   նորմի  հետ  առնչություն  չունի:

    Ինչևէ, խիստ  մտահոգություն  ենք հայտնում  առանցքային  այս  դիտորդական  առաքելության, մեր  կարծիքով,  ցածր  մասնագիտական  որակավորման կապակցությամբ, ինչի մասին  բազմիցս  ենք  հայտարարել, շարունակելով  լրացնել,  մասնավորապես՝

  1. Ս. Սարգսյանի  և  պաշտոնյա-պատգամավորության այլ  թեկնածուների    ցանկացած  գործունեություն  որակել  են, որպես  «պաշտոնական  այց»  և, որպես հետևանք, ԶԼՄ-ների  կողմից իրականացված  ԸՕ-ի  22-րդ հոդվածի  1/3-րդ մասի  զանգվածային  խախտումները  չեն  էլ  արձանագրել,
  2. Պաշտոնատար  անձի  լիազորություններն  իրականացնելիս  քարոզչության արգելքը  չեն  կիրառել  ՀՀ  Նախագահի  համար  և  նորից  չեն  արձանագրել  հարյուրավոր խախտումներ,
  3. Սոցիոլոգիական  հարցումները  քարոզչություն  չեն  համարել  և  այլն:

    Արդյունքում, միայն  նախընտրական  քարոզչության ժամանակահատվածում  անտեսվել  են  1000-ից ավելի  խախտումներ, թողնելով  ԺՀՄԻԳ-ական «հանգիստ  ու  խաղաղ»  ընտրության տպավորություն:

  ՀՊԱԿ  նախագահ

Ռուբեն Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը