Մեկամսյա դադարից հետո` այսօր, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը:
Հանձնաժողովի նիստի աշխատանքները ղեկավարում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
Հանձնաժողովի այս նիստում քննարկվեցին աջակցող աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված՝ երեքսենյականոց բնակարանների 81 ընտանիքների փաստաթղթերի փաթեթներ, որոնց մեծ մասը ճանաչվեցին շահառուներ, ինչպես նաև քննարկվեցին և հաստատվեցին բնակարանների բաշխման վիճակահանությունների անցկացման կարգը և ժամկետները:
Բնակբաշխման հանձնաժողովի որոշմամբ Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում կառուցված 1756 բնակարանները վիճակահանություների միջոցով կսկսվեն բաշխվել 10 օրից, հետևյալ հերթականությամբ` 464 հատ 3 և նախորդից մնացած 16 հատ 4–սենյականոց, 528 հատ 2–սենյականոց և ապա վերջում 1–սենյականոց՝ 640 հատ: Բոլոր բնակարնների բանալիները շահառուներին կտրամադրվեն, և նրանք վերջապես բնակարանամուտ կկարողանան տոնել աշնանը` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Վերջում ավելացնենք, որ «Շիրակ կենտրոնը» մասնակցում և դիտարկում է ՀՀ կառավարության բնակբաշխման հանձանժողովի բոլոր նիստերի աշխատանքները, ինչպես նաև ամբողջական մոնիթորինգի է ենթարկելու բնակարանների հատկացման գործընթացը, այդ թվում` տեսաձայնագրելու և համացանցում է տեղադրելու բնակարանների վիճակահանությունների ողջ ընթացքի տեսագրությունները:
Գյումրիում վերսկսվեց բնակբաշխման գործընթացը

«Շիրակ կենտրոն» ՀԿ