Լրահոս

22.11.2010 09:10


ՀԵՄ. «Մինչ օրս Սևրի պայմանագիրը թղթի վրա է»

90 տարի առաջ ստորագրվեց Սևրի հաշտության դաշնագիրը'1920թ. օգոստոսի 10-ին, Ֆրանսիայի Սևր քաղաքում: Սևրի դաշնագիրը ստորագրել են՝ մի կողմից պատերազմում պարտված սուլթանական Թուրքիայի կառավարությունը, մյուս կողմից՝ 13 դաշնակից պետությունները՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա,նաև Հայաստանի Հանրապետություն:

Դաշնագիրը, որը բաղկացած էր 13 մասից ու 433 հոդվածներից:

Թուրքիայի եվրոպական մասում նրան էր թողնվում Կ. պոլիսն իր շրջակայքով, ասիական մասում՝ Արևմտյան Անատոլիան։ Նեղուցներն ապառազմականացվում էին՝ դրվելով միջազգային կառավարման ներքո, Թրակիան և Իզմիրը վերադարձվում էին Հունաստանին, Թուրքիան հրաժարվում էր Կիպրոսից, արաբական տիրույթներից, Հեջազը (Սաուդյան Արաբիա) անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) հանձնվում էին մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Դաշնագրի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ ու անկախ պետություն»։ Դաշնագիրը ստորագրող երկրները համաձայնում էին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշմանը՝ չորս նահանգների տարածքում, որտեղ Հայերը մինչև 1915թ. , մեծամասնություն էին կազմում։

Մինչև Սևրյան հաշտության դաշնագրի ստորագրումը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական ու մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920-ի սեպտեմբերին, իսկ Վիլսոնն իր որոշումը եվրոպական պետություններին հանձնեց 1920թ հենց այս օրը'նոյեմբերի 22-ին։ Ըստ որի Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը,գրեթե ամբողջ Կարին նահանգը, Տրապիզոնի ծ մեծ մասը։ Այդպիսով, Արևմտյան Հայաստանի տարածքը պիտի կազմեր 90 հազար կմ2։ Միավորվելով արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար կմ2 տարածություն՝ դեպի Սև ծով ելքով, որը մոտավորապես կազմում է հայոց բնօրրանի կեսը։

Մինչ օրս Սևրի պայմանագիրը թղթի վրա է...Հուսանք,որ շուտով մեր բազմամյա երազանքը'Միացյալ Հայաստան տեսնելը,ի կատար կածվի:

Հայազն Երիտասարդների Միաբանություն

Այս խորագրի վերջին նյութերը