Լրահոս

17.05.2012 12:49


Արամ Սաֆարյան. «ԲՀԿ-ն չի կարող չիրականացնել նախընտրական իր դրույթները»

Արամ Սաֆարյան. «ԲՀԿ-ն չի կարող չիրականացնել նախընտրական իր դրույթները»

Այսօրվա քննարկման ժամանակ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Սաֆարյանն ասել է, թե դեռ վաղ է ասել՝ ի վերջո ուր կբերեն հետընտրական զարգացումները, «քանի որ քաղաքական գործընթացները դեռ շարունակվում են»: Նրա խոսքերով՝բոլոր այն կուսակցությունները, որոնք մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, ստացել են ընտրողների՝ երկիրը զարգացնելու պատգամը, մասնավորապես «Բարգավաճ Հայաստանը» ` ստանալով 455 հազար քաղաքացու վստահության քվեն. «Սա լուրջ պատճառ է, որպեսզի ուսումնասիրություն արվի համագործակցության և մրցակցության այնպիսի ձևերի, որոնք մի կողմից երկիրը հեռու կտանեն առճակատումից, բայց մյուս կողմից հնարավորություն կտան կուսակցություններին չդավաճանելու այն սկզբունքներին, որոնք նրանք ընդունել են ժողովրդի հետ շփվելով»,-ասել է Սաֆարյանը։  Բանախոսը հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի կարող չիրականացնել նախընտրական իր դրույթները, քանի որ ստանձնել է այդ պարտավորությունը ժողովրդի առաջ:

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը