Լրահոս

17.05.2012 13:51


Հրայր Թովմասյան. «Իմ ցանկությունը քիչ է»

Հրայր Թովմասյան. «Իմ ցանկությունը քիչ է»

Լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը կլինի նոր ձևավորվելիք կառավարության կազմում, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, թե իր ցանկությունը քիչ է։

«Կառավարությունում ով է լինելու՝ որոշում է նախագահը` վարչապետի առաջարկությամբ: Ես ձեզ այս պահին միայն կարող եմ ասել սահմանադրական այն ընթացակարգերը, որոնք նախատեսված են: Առաջին նիստի օրը ողջ կառավարությունը,  դա նշանակում է վարչապետը եւ նախարարները վայր են դնում իրենց լիազորությունները, բայց ըստ էության իրենք շարունակում են իրենց լիազորությունները, սակայն որպես պաշտոնակատարներ: Առաջին նիստից հետո տասնօրյա ժամկետում, որն ըստ էության կլինի  հունիսի 10-ը, ՀՀ նախագահը,  քննարկելով ԱԺ խմբակցությունների հետ, վարչապետ է նշանակում մեծամասնության աջակցությունը վայելող անձի, որից հետո 20 օրվա ընթացքում վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահը նշանակում է կառավարության անդամների, որից հետո 20-օրյա ժամկետում կառավարությունն իր գործունեության ծրագիրն է ներկայացնում ԱԺ-ին եւ հաստատվելուց հետո շարունակում է իր լիազորությունները: Սա առավելագույն ժամկետներն են` 50 օր, սակայն փորձը ցույց է տալիս, որ ավելի կարճ ժամանակահատվածում է դա արվում, այսինքն` կարծում եմ հունիսի առաջին տասնօրյակում կնշանակվի  վարչապետը և ձևավորված կլինի նաև կառավարությունը»,–ասել է Թովմասյանը։

Այս խորագրի վերջին նյութերը