Արգենտինայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
Մայիսի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային (Diego Ernesto Alvarez Rivera)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդներին միավորում են երկարամյա բարեկամական և գործընկերային հարաբերություններ, որոնք լավ հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություններ մաղթեց դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա նոր լիցք կհաղորդի բոլոր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ Արգենտինան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ, և վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ փոխգործընկերության առավել ամրապնդման համար:
Զրուցակիցները քննարկեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիներին, իրավա-պայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, տնտեսական փոխգործակցության եւ մշակութային կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանն ընդգծվեց արգենտինահայ համայնքի կարեւոր դերակատարությունն ու ներդրումը երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ռիվերան մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ: