Լրահոս

17.05.2012 16:19


Թբիլիսիում առաջին համասեռականների շքերթը սկսվել է վեճով

Թբիլիսիում առաջին համասեռականների շքերթը սկսվել է վեճով

Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է համասեռականների առաջին շքերթը։ Սա նմանատիպ առաջին միջոցառումն է, որին մասնակցում են համասեռամոլներ և լեզբուհիներ, որոնք պայքարում են ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքների համար։

Միաժամանակ Թբիլիսիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել շքերթի դեմ։ Շքերթի մասնակիցների և դրա անցկացման դեմ բողոքողների միջև վեճ է տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում։

Շքերթը նվիրված է մայիսի 17–ին նշվող հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան։ Շքերթի մասնակիցները հայտնել են, որ իրենք չեն ցանկանում վեճի բռնվել կամ բախումների գնալ ակցիայի դեմ բողոքողների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը