Լրահոս

25.05.2009 19:57


Բեկոր Փափազյան. «Հայաստանի ներդրումային դաշտը լավագույններից չէ»

Բեկոր Փափազյան. «Հայաստանի ներդրումային դաշտը լավագույններից չէ»

Մայիսի 25-ին կայացած Բարձրաստիճան տնտեսագիտական ֆորումի ժամանակ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը խոսել է Հայաստանի ներդրումային դաշտի վիճակի և այն խոչընդոտների մասին, որոնք թույլ չեն տալիս օտարերկրյա տնտեսվարողներին ներդրումներ կատարել մեր երկրում։ Բ. Փափազյանն ասել է, որ Հայաստանի ներդրումային դաշտը լավագույններից չէ.

-Նախ կա վստահության պակաս։ Հայաստանի բիզնես միջավայրի մեջ մտնելու հիմնական խնդիրներից մեկը տնտեսության մենաշնորհային կառուցվածքն է։ Խաղի կանոններն այդքան էլ բաց չեն։ Մնացածն ավելի հասարակ գործոններ են։ Օրինակ՝ ինտերնետային կապը շատ թույլ է, ենթակառուցվածքային այլ խնդիրներ կան, կրթական համակարգը Հայաստանում ճգնաժամային վիճակում է։ Մենք գիտենք, որ Հայաստանը կրթական համակարգում շատ մեծ ներուժ ունի, բայց, մյուս կողմից, այն իրականությանը չի համապատասխանում։

 

Այս խորագրի վերջին նյութերը