Միջազգային աստղագիտական միության գիտաժողովը` Հայաստանում
Վերջերս Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, International Astronomical Union – IAU) գործադիր կոմիտեն Փարիզում կայացած իր նիստում քննարկեց և բազմաթիվ հայտերի միջից ընտրեց 2013թ. կայանալիք ՄԱՄ-ի պաշտոնական գիտաժողովների ցանկը` թվով 9 գիտաժողով, որոնց թվում է նաև հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով գիտաժողովը, որը կկայանա 2013թ. հոկտեմբերի 7-11-ին Հայաստանում և ստացել է ՄԱՄ թիվ 304 գիտաժողովի պաշտոնական համարը: ՄԱՄ-ի 2013թ. մյուս գիտաժողովները կկայանան ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում (2), Նիդերլանդներում, Լեհաստանում, Չինաստանում և Հնդկաստանում: Այս տարի արդեն ացկացվել է ՄԱՄ 2 գիտաժողով և ևս 8-ը տեղի են ունենալու Պեկինում` օգոստոսի 20-31-ին կայանալիք ՄԱՄ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Շրջահայություններն աստղագիտության մեջ երկնքի ծավալուն ուսումնասիրություններ են, որոնց արդյունքում հայտնաբերվում են տիեզերական նոր հետաքրքիր օբյեկտներ: Մարգարյանն իր նախադեպը չունեցող սպեկտրային շրջահայության արդյունքում հայտնաբերեց գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա, որոնք հետագայում բազմալիքային ուսումնասիրությունների առարկա դարձան աշխարհի բազմաթիվ աստղադիտարանների և տիեզերական աստղադիտակների կողմից: Այդ աշխատանքն իրականացվեց գալակտիկաների միջուկների ակտիվության Վ.Ա. Համբարձումյանի կողմից առաջադրված գաղափարի դիտողական ապացուցման նպատակով և հանդիսանում է աստղագիտության պատմության մեջ ամենաարդյունավետ դիտողական ծրագրերից մեկը: Հիշեցնենք նաև, որ 2011 թվին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մարգարյանի շրջահայությունն ընդգրկեց իր «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրի մեջ:
Նշենք, որ ՄԱՄ գիտաժողովներն աստղագիտական աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներն են, որոնցում քննարկվում են կարևորագույն աստղագիտական խնդիրները և որոնց որպես կանոն մասնակցում են ոլորտի լավագույն մասնագետները: Մասնավորապես, Հայաստանում կայանալիք թիվ 304 գիտաժողովին քննարկվելու են ակտիվ գալակտիկական միջուկների (ԱԳՄ) բազմալիքային (գամմա, ռենտգենյան, գերմանուշակագույն, օպտիկական, ենթակարմիր և ռադիո) շրջահայությունները` կատարված ցամաքային և տիեզերական դիտակներով, ԱԳՄ կառուցվածքը և տեսական մոդելները, առանձին ԱԳՄ և դրանց փոփոխականության հարցերը, ակտիվության երևույթը, ԱԳՄ պարունակող գալակտիկաների, դրանց շրջապատի, գալակտիկաների համակարգերում (բազմակի գալակտիկաներ, խմբեր և կույտեր) դիտվող ԱԳՄ-ների փոխազդեցությունները և ապագայի ծավալուն նախագծերը: Գիտաժողովի գիտական կազմկոմիտեում ընդգրկված են Ֆելիքս Ահարոնյանը (Իռլանդիա), Ռոջեր Բլենդֆորդը (ԱՄՆ), Ջորջ Դյորգովսկին (ԱՄՆ), Երվանդ Թերզյանը (ԱՄՆ), Մալքոլմ Լոնգեյրը (Մեծ Բրիտանիա), Էնրիկո Մասարոն (Իտալիա), Լաուրա Մարաշին (Իտալիա), Ֆելիքս Միրաբելը (Արգենտինա), Արեգ Միքայելյանը (Հայաստան), Ռայ Նորիսը (Ավստրալիա), Պաոլո Պադովանին (Գերմանիա), Բրադլի Պետերսոնը (ԱՄՆ), Էլեն Սադլերը (Ավստրալիա), Դեյվիդ Սանդերսը (ԱՄՆ), Էլեն Սոլը (Ֆրանսիա), Լուտց Վիսոցկին (Գերմանիա), Տադայուկի Տակահաշին (Ճապոնիա) և Մեգան Ուրին (ԱՄՆ): Տեղական կազմկոմիտեի նախագահն է Արեգ Միքայելյանը: Գիտաժողովին հրավիրվելու են նաև մի շարք այլ անվանի մասնագետներ, ինչպես նաև կմասնակցեն մեծ թվով երիտասարդ աստղագետներ, ընդհանուր թվով` մոտ 200 հոգի:
Հայաստանում նման գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989 և 1998 թթ. (ինչպես նաև ՄԱՄ-ի մեկ կոլոքվիում 2001թ., որը գիտաժողովներից տարբերվում է մասնակիցների փոքր ինչ պակաս քանակով), և 2013-ին անցկացվելիք գիտաժողովը կլինի 5-րդը: Համեմատության համար նշենք, որ նախկին Խորհրդային Միության տարածքում կազմակերպվել է ընդամենը 16 ՄԱՄ գիտաժողով, որից Ռուսաստանում` 8, Հայաստանում` 4, Ուկրաինայում` 3 և Էստոնիայում` 1: Իսկ ընդամենը 1953 թվից սկսած առ այսօր աշխարհի 43 երկրների 164 քաղաքներում և այլ վայրերում կազմակերպվել է ընդամենը 295 ՄԱՄ գիտաժողով, որից առավել հաճախ ԱՄՆ-ում` 41, Ֆրանսիայում` 21, Ավստրալիայում` 20, Մեծ Բրիտանիայում և Իտալիայում` 18-ական, Չինաստանում` 17 և այլն: Իսկ ամենաշատ ՄԱՄ գիտաժողովներ անցկացրած քաղաքներից կամ վայրերից են Փարիզը` 11, Պեկինը` 10, Սիդնեյը` 9, Ռիո դե Ժանեյրոն` 8, Կիոտոն և Պրագան` 7-ական, Հաագան` 6, Ժնևը, Մանչեսթերը և Սանկտ Պետերբուրգը` 5-ական, Բյուրականը, Հայդելբերգը, Կանբերան, Տոկիոն և Քեմբրիջը (Մասաչուսեթս, ԱՄՆ)` 4-ական: Հայկական աստղագիտության միջազգային բարձր վարկանիշի մասին է վկայում նաև այն փաստը, որ Հայաստանում է տեղի ունեցել նաև Եվրոպական աստղագիտական 21 համագումարներից մեկը (2007 թ.):

Հայկական աստղագիտական ընկերություն