Հուսահատ այցելուն փորձել է այրել Վրաստանի խորհրդարանի ընդունարանը
Վրաստանի խորհրդարանի շենքում մայիսի 17–ին ձերբակալվել է մի տղամարդ, ով փորձել է այրել խորհրդարանի սենյակներից մեկը։ Հայտնի է նաև հուսահատ քայլին դիմած քաղաքացու անունը՝ Գեորգի Չիխլաձե։
Նախնական տվյալներով՝ Չիխլաձեն թուղթ է այրել և գցել ընդունարանի սենյակ, որտեղ այդ պահին խորհրդարանի մի քանի աշխատակից է եղել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, միայն այրվել է ընդունարանի կահույքը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Չիխլաձեն մի շարք թանկարժեք վիրահատությունների կարիք ունի։ Նա խնդրանքով դիմել է խորհրդարանին, որ իրեն մտցնեն սոցիալական ծրագիր և վիրահատության համար անհրաժեշտ գումար տրամադրեն։ «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ Չիխլաձեն փորձել է այրել իրեն, ոչ թե խորհրդարանը. արել է դա միայն այն պատճառով, որ խորհրդարանը հրաժարվել է ֆինանսավորել իր բուժումը։