Լրահոս

17.05.2012 16:47


Հուսահատ այցելուն փորձել է այրել Վրաստանի խորհրդարանի ընդունարանը

Հուսահատ այցելուն փորձել է այրել Վրաստանի խորհրդարանի ընդունարանը

Վրաստանի խորհրդարանի շենքում մայիսի 17–ին ձերբակալվել է մի տղամարդ, ով փորձել է այրել խորհրդարանի սենյակներից մեկը։ Հայտնի է նաև հուսահատ քայլին դիմած քաղաքացու անունը՝ Գեորգի Չիխլաձե։

Նախնական տվյալներով՝ Չիխլաձեն թուղթ է այրել և գցել ընդունարանի սենյակ, որտեղ այդ պահին խորհրդարանի մի քանի աշխատակից է եղել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, միայն այրվել է ընդունարանի կահույքը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Չիխլաձեն մի շարք թանկարժեք վիրահատությունների կարիք ունի։ Նա խնդրանքով դիմել է խորհրդարանին, որ իրեն մտցնեն սոցիալական ծրագիր և վիրահատության համար անհրաժեշտ գումար տրամադրեն։ «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ Չիխլաձեն փորձել է այրել իրեն, ոչ թե խորհրդարանը. արել է դա միայն այն պատճառով, որ խորհրդարանը հրաժարվել է ֆինանսավորել իր բուժումը։

Այս խորագրի վերջին նյութերը