Հայտնի են դարձել գիտական լավագույն աշխատանքների 2007թ. մրցանակաբաշխության հաղթողները
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովն ամփոփեց 2007թ. «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության արդյունքները: Հաղթողները 1,5 միլիոն դրամի չափով պարգևատրություն ստացան:
Մրցանակաբաշխությունը կազմակերպված է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության կողմից՝ ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ: Հովանավորն է «Tashir group of companies»-ը:
5 նոմինացիաներում ներկայացված լավագույն գիտական աշխատությունների հաղթողներ են ճանաչվել՝
-հայագիտություն՝ Ալբերտ Խարատյան՝ «Կոնստանդնապոլիսի հայ գաղթօջախը (XV-XII դարեր)» աշխատության համար
-հասարակական գիտություններ՝ Ավագ Հարությունյան՝ «Խաղողագործությունն ու գինեգործությունը Հայաստանում» աշխատության համար
-ինֆորմատիկայի և տեխնիկական գիտություններ՝ Յուրի Ավետիսյան՝ «Տերահերցային ճառագայթման գեներացումը համասեռ, պարբերական և ապապարբերական բևեռացված լիթիումի նիոբատի բյուրեղում» աշխատության համար
-ճշգրիտ գիտություններ՝ Համլետ Ավետիսյան և համահեղինակ Գառնիկ Մկրտչյան՝ «Ռենտգենյան Կոմպտոն-լազերի սպոնտան ճառագայթման ինքնաուժեղացման քվանտային ռեժիմը» աշխատության համար
- բնականգիտութուններ՝ Տիգրան Կուրտիկյան՝ «Ազոտի օքսիդների ռեակցիաները 5-կոորդինացված FeIII (Պոր) նիտրիտո Fe(Պոր)(ONO) միջանկյալ միացության հետ սուբլիմացված տաղանդներում» աշխատության համար:
Մրցանակաբաշխությունն անցկացրել է ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամը»:
Հայտնի են դարձել գիտական լավագույն աշխատանքների 2007թ. մրցանակաբաշխության հաղթողները
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովն ամփոփեց 2007թ. «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության արդյունքները: Հաղթողները 1,5 միլիոն դրամի չափով պարգևատրություն ստացան:
Մրցանակաբաշխությունը կազմակերպված է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության կողմից՝ ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ: Հովանավորն է «Tashir group of companies»-ը:
5 նոմինացիաներում ներկայացված լավագույն գիտական աշխատությունների հաղթողներ են ճանաչվել՝
-հայագիտություն՝ Ալբերտ Խարատյան՝ «Կոնստանդնապոլիսի հայ գաղթօջախը (XV-XII դարեր)» աշխատության համար
-հասարակական գիտություններ՝ Ավագ Հարությունյան՝ «Խաղողագործությունն ու գինեգործությունը Հայաստանում» աշխատության համար
-ինֆորմատիկայի և տեխնիկական գիտություններ՝ Յուրի Ավետիսյան՝ «Տերահերցային ճառագայթման գեներացումը համասեռ, պարբերական և ապապարբերական բևեռացված լիթիումի նիոբատի բյուրեղում» աշխատության համար
-ճշգրիտ գիտություններ՝ Համլետ Ավետիսյան և համահեղինակ Գառնիկ Մկրտչյան՝ «Ռենտգենյան Կոմպտոն-լազերի սպոնտան ճառագայթման ինքնաուժեղացման քվանտային ռեժիմը» աշխատության համար
- բնական գիտութուններ՝ Տիգրան Կուրտիկյան՝ «Ազոտի օքսիդների ռեակցիաները 5-կոորդինացված FeIII (Պոր) նիտրիտո Fe (Պոր)(ONO) միջանկյալ միացության հետ սուբլիմացված տաղանդներում» աշխատության համար:
Մրցանակաբաշխությունն անցկացրել է ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամը»:
ՀՀ ԳԱԱ Լրատվական ծառայություն