Համասեռականների շքերթը Թբիլիսիում ավարտվել է ծեծկռտուքով
Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած համասեռականների շքերթն ավարտվել է ծեծկռտուքով շքերթի մասնակիցների և «Վրաստանի ուղղափառ ծնողների միություն» շարժման ակտիվիստների միջև։
«Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ համասեռականների երթին մասնակցում էր սեռական փոքրամասնությունների մոտ 50 ներկայացուցիչ։ Ռուսթավելի պողոտայում շքերթի մասնակիցների ճաապարհը փակել են «Վրաստանի ուղղափառ ծնողների միություն» շարժման մոտ 200 անդամներ, նրանց միջև վեճ է բռնկվել, որը վերածվել ծեծկռտուքի։ Գործակալությունը հայտնում է, որ համասեռականների զանգվածային ծեծը կանխել են ոստիկանները։ Տուժածների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում, հայտնի է միայն, որ պատռել են շքերթի մասնակիցներից մեկի վերնաշապիկը։