Աշխարհ

18.05.2012 10:23


Կոնգրեսական. «ԱՄՆ ռազմական բյուջեում նախատեսված են Իրանի դեմ պատերազմի համար անհրաժեշտ ծախսեր»

Կոնգրեսական. «ԱՄՆ ռազմական բյուջեում նախատեսված են Իրանի դեմ պատերազմի համար անհրաժեշտ ծախսեր»

ԱՄՆ ռազմական ծախսերի վերաբերյալ օրինագծով նախատեսվում է Իրանի դեմ պատերազմ։ Այդ մասին մայիսի 17-ին հայտարարել է դեմոկրատ-կոնգրեսական Դենիս Կուսինիչը։ Նա համարվում է ԱՄՆ Կոնգրեսի ամենաարմատական լիբերալներից, ով դեմ է այլ երկրներում Միացյալ Նահագների ռազմական գործողություններին։

«Ռազմական ծախսերի մասին օրինագծում ուրվագծվում է քաղաքական հայտարարագիր, որը ներառում է ռազմական գործողություններ»,–ասել է Կուսինիչը։ Նրա խոսքերով՝ փաստաթուղթը պարունակում է Իրանի դեմ ծովային և ցամաքային ռազմական գործողությունների համար անհրաժեշտ ավիացիայի, ռազմամթերքի և վառելիքի տեղափոխման ծրագիր։

Այս խորագրի վերջին նյութերը