Լրահոս

18.05.2012 00:47


Մահացել է Ստեփան Պողոսյանը

Մահացել է Ստեփան Պողոսյանը

Մայիսի 17-ին 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ստեփան Պողոսյանը: Նա ավելի քան 18 տարի ղեկավարել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմը։ 

Ստեփան Պողոսյանը եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար, կուսակցության Արարատի շրջկոմի առաջին քարտուղար: 1970-1988թթ. Պողոսյանը Հայաստանի Հեռուստառադիոպեկոմի նախագահ: Նա   հեռուստատեսության տնօրենի պաշտոնում մնաց շուրջ 18 տարի` ամենաերկարը բոլոր տնօրեններից:

1988-1990 թվականններին Ստեփան Պողոսյանը ղեկավարել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, այդ պաշտոնը ստանձնելով մեր ժողովրդի նորագույն  պատմության կարեւորագույն շրջանում: Նա գործակալության 17-րդ տնօրենն էր:

Այնուհետեւ Պողոսյանը ՀԽՍՀ ԳԽ նախագահության հրամանագրով նշանակվել է Հայկական ԽՍՀ Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի եւ գրքի առեւտրի գործերի պետական կոմիտեի նախագահ: 1991թ. հիմնադրել է Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվող գիտական կենտրոնը:

Տարբեր ժամանակներում պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով, այլ մեդալներով:

Ստեփան Պողոսյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հայրն է:

Այս խորագրի վերջին նյութերը