Լրահոս

18.05.2012 12:11


Մոմավառություն Երևանում՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվան

Մոմավառություն Երևանում՝  նվիրված ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվան

Մայիսի երրորդ կիրակին ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրն է:

Մայիսի 20-ին՝ ժամը 20։00-ին,  Երևանի Հյուսիսային պողոտայի` Աբովյան և Եզնիկ Կողբացիի փողոցների միջև գտնվող հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվան։

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրն առաջին անգամ նշվել է 1983թ. Սան Ֆրանցիսկո քաղաքում: Միջոցառման կազմակերպիչներն այն մարդիկ էին, ում կյանք էր ներխուժել ՄԻԱՎ վարակը: Այդ ժամանակից ի վեր ողջ աշխարհում մայիսի երրորդ կիրակի օրը նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր: Այդ օրը միլիոնավոր մարդիկ հիշում են ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց, նաև արտահայտում են իրենց համերաշխությունը ՄԻԱՎ-ով ապրողներին: ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվա շրջանակներում ողջ աշխարհում անցկացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության, կառավարությունների ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների վրա սևեռելուն: Այդպիսի միջոցառումներից են մոմավառությունը և  «Քվիլթը»:

Այս խորագրի վերջին նյութերը