Տնտեսական

18.05.2012 14:07


Ժամկետանց սնունդ ու մակնշման խախտումներով ապրանքներ հայտնաբերելու համար դիտարկում են անցկացնելու

Ժամկետանց սնունդ ու մակնշման խախտումներով ապրանքներ հայտնաբերելու համար դիտարկում են անցկացնելու

Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության ղեկավար Աբրամ Բախչագուլյանը լրագրողներին ասել է, որ ժամկետանց սնունդ ու մակնշման խախտումներով ապրանքներ հայտնաբերելու համար դիտարկում են անցկացնելու։ Առաջին հերթին դիտարկման կենթարկվեն մսամթերքը, կաթնամթերքն ու մանկական սնունդը, իսկ թերի մակնշված սննդամթերքը հանվելու է ապրանքաշրջանառությունից՝ մինչ լաբորատոր ստուգումը։

Ժամկետանց սննդամթերք հայտնաբերելու դեպքում, նախ, զերծ ենք պահում մեր հասարակությանն այդ սննդից՝ հանելով այն վաճառքից, այնուհետև այն ոչնչացնում ենք։ Եթե ապացուցվում է, որ մարդու առողջությանը վնաս է, ապա հինգ հարյուր հազար դրամ է պատիժը,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը