Լրահոս

18.05.2012 14:21


Ի՞նչ է քննարկել ՀՀԿ գերագույն մարմինը. Գալուստ Սահակյանը չի պատասխանել

Ի՞նչ է քննարկել ՀՀԿ գերագույն մարմինը. Գալուստ Սահակյանը չի պատասխանել

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Էդուարդ Շարմազանովի երեկվա հայտարարությունը առավելագույնն է, ինչ Հանրապետական կուսակցությունն այսօր կարող է հրապարակել։

Պարոն Շարմազանովի ներկայացրածը՝ որպես մամուլի խոսնակի, այն է, ինչ կարելի է պաշտոնական համարել. դրան ավելացնելու ոչինչ չունեմ,–ասել է Գալուստ Սահակյանը։

ՀՀԿ փոխնախագահը չի ցանկացել մանրամասնել, թե ինչ է քննարկվել երեկ ՀՀԿ գերագույն մարմնի նիստի ժամանակ՝ ասելով միայն, որ քննարկում չի եղել կոալիցիա կազմելու հարցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը