Լրահոս

18.05.2012 14:52


Կոալիցիա կազմելու պայմանը Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններին սատարելն է

Կոալիցիա կազմելու պայմանը Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններին սատարելն է

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունն ունի սկզբունքային դիրքորոշում կոալիցիա կազմելու հարցում և պատրաստ է կոալիցիա կազմել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կընդունեն Հանրապետականի ծրագիրը և կսատարեն Սերժ Սարգսյանին առաջիկա նախագահական ընտրություններում։

ՀՀԿ ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստ է զիջել նաև նախարարական պորտֆելներ այն քաղաքական ուժերին, որոնք կհամաձայնվեն կոալիցիա կազմել Հանրապետականի հետ։

Մեզանից դեռևս ոչ ոք ոչինչ չի ուզել,–հավելել է Գալուստ Սահակյանը։

Գալուստ Սահակյանի խոսքերով՝ Հանրապետականի դիրքորոշումը կոալիցիա կազմելու հարցում հստակ է, սակայն Հանրապետականը չի կարող ստիպել որևէ քաղաքական ուժի կոալիցիա կազմել և պետք է սպասի այդ քաղաքական ուժերի պատասխանին։ Որոշակի պարզություն կա միայն մեկ կուսակցության՝ ՕԵԿ–ի ճակատագրի հարցում, որի վարած արշավը և հայտարարությունների տրամաբանությունը խոսում են այն մասին, որ ՕԵԿ–ը պատրաստ է կոալիցիա կազմել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը