«Բարգավաճ Հայաստանի» համար ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու խնդիրը վերածվել է անկյունաքարի, ջրբաժանման, հաշվարկային կետի... ինչպես կուզեք՝ կոչեք: Մի բան, սակայն, պետք է լավ հասկանալ՝ դա ոչ միայն ԲՀԿ-ի ճակատագրական պահն է, այլև մնացած քաղաքական ուժերի ու, մեծ հաշվով, պետության:
Պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը փորձում է երկիրը ցնցումների տանելուց խուսափել և միևնույն ժամանակ ընտրություն կատարել միմյանց հակասող բաների միջև, բայց դեռ հարց է, թե որ ճանապարհը Հայաստանի համար ցնցումային կլինի՝ ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմե՞լը, թե՞ չկազմելը։
Մեր կարծիքով ՀՀԿ–ի հետ որևէ պարագայում չարժե կոալիցիա ձևավորել, քանզի այդ ուժը հանրային գրեթե զրոյական աջակցություն ունի և ԱԺ մեծամասնությանն է տիրացել առավելապես ընտրակեղծիքների միջոցով։ ՀՀԿ–ին պետք է թողնել վարկաբեկված ՕԵԿ–ի հետ կոալիցիա կազմելու հույսին ու քաղաքական մեկուսացման ենթարկել։ Անգամ այդ մեծամասնությամբ Սերժ Սարգսյան–Արթուր Բաղդասարյան զույգը, վարչապետ Տիգրան Սարգսյանով հանդերձ, չի կարողանա կառավարել և տապալման կենթարկվի, եթե, իհարկե, նախագահականի ժամանակ հանրային լայն կոնսոլիդացիա ապահովվի։
Մի կողմ թողնելով ԲՀԿ–ի շուրջ տարածվող բամբասանքները և կուլիսային խոսակցությունները՝ եկեք առանձնացնենք այն հինգ հիմնական պատճառները, որոնք պետք է Ծառուկյանին հետ պահեն կոալիցիա կազմելու քայլից.
1.ԲՀԿ-ն ստացել է մոտ կես միլիոն ձայն, որովհետև ժողովուրդը, ի դեմս Բարգավաճի տեսավ իրական այլընտրանք գործող իշխանությանը: Բոլոր այն ԲՀԿ-ականները, ովքեր մասնակցել են քարոզարշավին, կփաստեն, որ մարդկանց կողմից ամենահաճախ հնչած հարց-խնդրանքը վերաբերում էր ՀՀԿ-ի հետ, այլևս, կոալիցիա չկազմելուն:
2.ԲՀԿ-ն վերջին տարիներին և քարոզարշավի ընթացքում անողոքաբար և իրավացիորեն քննադատում էր Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը: ԲՀԿ-ին հսկայական ջանքերի շնորհիվ հաջողվեց տարանջատվել Տ. Սարգսյանի կառավարությունից: Կոալիցիա կազմելու դեպքում չի կարող լինել որևէ բացատրություն կամ մեղմացուցիչ հանգամանք, թե ինչու է ԲՀԿ-ն համաձայնվում դարձյալ մաս կազմել Տիգրան Սարգսյանի կառավարությանը: Սա, ինչ-որ տեղ, արդեն ոչ միայն քաղաքական, այլ նաև անձնական արժանապատվության խնդիր է ԲՀԿ-ի ղեկավարության համար:
3.Ակնհայտ է, որ այս Կառավարությունը չի կարողանալու երկիրը դուրս բերել իր իսկ գցած խոր ճգնաժամից: Հայաստանին առաջիկայում սպասում են լրջագույն խնդիրներ: Նույնիսկ եթե ՀՀԿ-ն «ստանար» 4 մլն ձայն, միևնույն է, այդ խնդիրները չէին լուծվելու, քանզի իշխանությունը չունի ո՛չ կարողություն, ո՛չ ցանկություն տնտեսական կյանքը բարելավելու համար: Այս պայմաններում չկա որևէ բացատրություն, թե ինչու պետք է ԲՀԿ-ն իր վրա վերցնի ապագա ծանր տապալումների պատասխանատվությունն այն դեպքում, երբ սահմանադրական և քաղաքագիտական բոլոր նորմերով այդ պատասխանատվությունն ընկնում է ՀՀԿ-ի վրա:
4.Կոալիցիա մտնելու դեպքում Գ. Ծառուկյանը էապես թուլացնում է իր անձնական, անհատական պաշտպանվածության աստիճանը՝ զուգահեռաբար ունենալով վարկանշային կորուստ։ Կամովին ստանալով ինքնուրույնության կորուստ` նա կոալիցիոն գործընկերների ակտիվ աջակցությամբ կարող է դառնալ Տիգրան Սարգսյանի անխուսափելի տապալումների ամենահարմար քավության նոխազը:
5.Կոալիցիա մտնելու դեպքում ԲՀԿ-ն միանգամից կորցնում է քաղաքական և հասարակական լայն շրջանակների աջակցությունը, ինչպես նաև միանգամից վատնվում է 37 պատգամավորով խմբակցության աննկարագրելի ռեսուրսը:
Ահա սրանք են այն հիմնական կետերը, որոնք պետք է զերծ պահեն Ծառուկյանին քաղաքական սխալներից։ Թե ինչպիսի որոշում կկայացնեն ԲՀԿ–ում, շուտով պարզ կդառնա։ Այս պահին պարզ է միայն այն, որ Սերժ Սարգսյանին օդի ու ջրի պես պետք է իրական քվեներ ունեցող ԲՀԿ–ի հետ կոալիցիան, և դա է պատճառը, որը ՀՀԿ–ն, չնայած հայտարարված տոկոսներին, ձգտում է համագործակցել Ծառուկյանի հետ։
Կոալիցիան մերժելու հինգ պատճառ

Արման Սահակյան