Մայիսի 18–ին ԱՄՆ–ի Մերիլենդ նահանգի Քեմփ–Դևիդ քաղաքում մեկնարկել է «Մեծ ութնյակի» գագաթաժողովը։ Քեմփ–Դևիդում են հավաքվել «Մեծ ութնյակի» երկրների ղեկավարները՝ բացառությամբ Վլադիմիր Պուտինի, որին փոխարինել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է երկրների ղեկավարներին, որից հետո հյուրերը գնացել են հանդիսավոր ճաշի։
Գագաթաժողովի ընթացքում «Մեծ ութնյակի» երկրների ներկայացուցիչները քննարկելու են եվրոպական տնտեսության վիճակը, Աֆղանստանի պատերազմը, Սիրիայում շարունակվող բռնությունները, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը։ Գագաթաժողովի հիմնական նիստը, որի գլխավոր թեման լինելու են տնտեսական խնդիրները, տեղի կունենա մայիսի 19–ին։
ԱՄՆ–ում մեկնարկել է «Մեծ ութնյակի» գագաթաժողովը