Հայ խաղաղապահները կմասնակցեն բազմազգ զորավարժություններին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի 39 զինծառայողից բաղկացած զորակազմը ս.թ. մայիսի 18-ին մեկնել է Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյե` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկերներ պետությունների «Համատեղ մեծ աղեղ և համատեղ հեծյալ նիզակամարտիկ-2012» բազմազգ խաղաղապահ զորավարժությանը մասնակցելու նպատակով:
«Համատեղ մեծ աղեղը» հանդիսանում է զորավարժության հրամանատարաշտաբային փուլը, որի ընթացքում մասնակիցները հմտություններ ձեռք կբերեն շտաբային ընթացակարգերի և գործողությունների ղեկավարման ու կառավարման հարցերում` սկսած մարտական հրամանի ստացումից, շտաբում դրա մշակումից, ենթակա ստարաբաժանումների միջև խնդիրների բաշխումից մինչև գործողության ավարտը:
Զորավարժության դաշտային փուլը կրում է «Համատեղ հեծյալ նիզակամարտիկ» խորագիրը: Այս փուլի ընթացքում վարժանքների մասնակիցները հմտանալու են խաղաղապահ առաքելության այնպիսի խնդիրների իրականացման մեջ, ինչպիսիք են պարեկությունը, շարասյունների ուղեկցումը, հսկիչ անցակետերի վարումը, ուղեփակման և խուզարկման գործողությունները:
ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի շրջանակներում նմանատիպ համագործակցային զորավարժություններին հայ խաղաղապահների մասնակցությունը միտված է ՀՀ զինված ուժերի ցամաքային հավաքական զորավարժանքների կարողությունների կատարելագործմանը` ինչպես միջազգային անվտանգության կազմակերպությունների հետ փոխգործունակության զարգացման, այնպես էլ մարտական պատրաստության կատարելագործման նպատակով:
Հայկական խաղաղապահ զորախումբը Հայաստան կվերադառնա մայիսի 30-ին: