Լրահոս

19.05.2012 10:03


Թունիսցիներին մզկիթներում կոչ են անում ջիհադի միանալ Սիրիայի դեմ

Թունիսցիներին մզկիթներում կոչ են անում ջիհադի միանալ Սիրիայի դեմ

Թունիսում մի շարք ծայրահեղական իսլամիստ իմամներ իրենց մզկիթներում կոչ են անում թունիսցի երիտասարդներին մեկնել Սիրիա և մասնակցել ջիհադի Բաշար Ասադի ռեժիմի դեմ։ Թունիսի կառավարությունը հաստատել է այս տեղեկությունը։ Պաշտոնական տվյալներով՝ Թունիսի 5 հազ մզկիթներից մոտ 400–ում նման քարոզչություն է տարվում։

Թունիսի կրոնի հարցերով նախարար Ահմեդ Բերգաունին նշել է, որ կառավարությունը ճանապարհներ է փնտրում այս խնդրի լուծման համար։ Թունիսի ԱԳ նախարարն էլ հայտնել է, որ նմանատիպ երևույթներ առաջ էլ են եղել. երիտասարդ թունիսցիները մեկնել են Լիբիա և պայքարել Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ։

Արաբական երկրներում որոշ իսլամիստական խմբեր Սիրիայում տեղի ունեցող հակամարտությունը դիտարկում են որպես կրոնական պատերազմ սունի ապստամբների և ալևի ռեժիմի դեմ, որոնց ղեկավարում է Բաշար Ասադը։

Այս խորագրի վերջին նյութերը