Լրահոս

19.05.2012 10:06


Դուրս են գալիս ՀԱԿ–ից դուրս եկած ՀԼԿ–ից և մնում ՀԱԿ–ում

Դուրս են գալիս ՀԱԿ–ից դուրս եկած ՀԼԿ–ից և մնում ՀԱԿ–ում

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի լիբերալ կուսակցությունը հայտարարել է ՀԱԿ–ից դուրս գալու մասին։ Այս որոշումից հետո, սակայն, արդեն ՀԼԿ–ից են սկսել կուսակցականներ դուրս գալ և մնալ ՀԱԿ–ի կազմում։ Մասնավորապես ՀԼԿ Գյումրու պատասխանատու Վահագն Խաչատրյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ես՝ Վահագն Խաչատրյանս, հայտարարում եմ, որ ՀԼԿ-ի քաղխորհրդի որոշման հետ համաձայն չլինելով՝ դուրս եմ գալիս կուսակցության շարքերից: Եվ քանի որ իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ Հայ ազգային կոնգրեսից, այսուհետ շարունակելու եմ Հայ ազգային կոնգրեսում: Ես հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին՝ կանգնելու եմ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայ ազգային կոնգրեսի կողքին: Պայքարելու եմ մինչև վերջ»։

Նույն կերպ են վարվել նաև ՀԼԿ քաղխորհրդի հիմնադիր անդամ Վահրամ Հարությունյանը և ՀԱԿ–ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի անդամ, ազատամարտիկ Սերիկ Տոնոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը