Աշխարհ

19.05.2012 10:36


Իրանի համար գոյություն չունի անմեղության կանխավարկած. G8–ի եզրակացությունը

Իրանի համար գոյություն չունի անմեղության կանխավարկած. G8–ի եզրակացությունը

Այսօր ԱՄՆ–ի Քեմփ–Դևիդ քաղաքում տեղի ունեցող «Մեծ ութնյակի» գագաթաժողովին մասնակից երկրների ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ թեև առաջատար երկրների ղեկավարներին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ այս խնդրի շուրջ, մեկ հարցում բոլորը միակարծիք են՝ Իրանն ինքը պետք է ապացույցներ ներկայացնի, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ, և որ Իրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել։

Լրատվամիջոցները վկայակոչում են ԱՄՆ վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը, համաձայն որի՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ լինելու ապացույցներ պետք է փնտրեն ոչ թե զարգացած երկրները, այլ հենց Իրանը՝ Իրանի իշխանությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը