Լրահոս

19.05.2012 11:05


Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը մայիսի 31–ին

Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը մայիսի 31–ին

ԿԸՀ-ն ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը նշանակել է մայիսի 31-ին՝ ժամը 10:00-ին։ Մինչ այդ տեղի կունենա ԱԺ պատգամավորներին մանդատներ հանձնելու արարողությունը։

2012թ. մայիսի 6–ին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 կուսակցություն և 1 դաշինք։

ԿԸՀ–ի արձանագրած տոկոսների համաձայն՝ ԱԺ–ում ՀՀԿ–ն կունենա 40 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»–ը՝ 28, «Ժառանգությունը»՝ 5, ՀՅԴ–ն՝ 5, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 7, ՕԵԿ–ը՝ 5:

Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, ավանդույթի համաձայն, կբացի ամենատարեց պատգամավորը՝ տվյալ դեպքում թիվ 14 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված, 62-ամյա Վրեժ Մարկոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը