Լրահոս

19.05.2012 11:24


Անգելա Մերկելն առաջարկել է Հունաստանին վերանայել Եվրագոտուն անդամակցությունը

Անգելա Մերկելն առաջարկել է Հունաստանին վերանայել Եվրագոտուն անդամակցությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հունաստանի նախագահ Կառոլոս Պապուլիասի հետ հեռախոսազրույցում առաջարկել է Հունաստանում հանրաքվե անցկացնել և վերանայել Հունաստանի անդամակցությունը Եվրագոտուն։ Հանրաքվեն առաջարկվել է անցկացնել նոր խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ՝ հունիսի 17–ին։ Այս մասին հայտնել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Դիմիտրիս Ցիոդրասը։

Այսօր առավոտյան Գերմանիայի կառավարության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հերքել է նման խոսակցության մասին լուրերը։ Միաժամանակ Հունաստանի նախագահի վարչախմբի ներկայացուցիչը պնդել է, որ խոսակցությունը տեղի է ունեցել։

Այս իրավիճակն արդեն իսկ բողոքի ալիք է բարձրացրել Հունաստանում։ Հունաստանի գրեթե բոլոր կուսակցությունները դատապարտել են Մերկելի առաջարկը՝ ասելով, որ հանրաքվեի հարցը պետք է որոշի միայն Հունաստանը և ոչ Եվրամիությունը։ Հունաստանի կոմունիստներն էլ կանցլերի առաջարկն «անամոթ շանտաժ» են անվանել։ 

Այս խորագրի վերջին նյութերը