Լրահոս

19.05.2012 13:51


ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի հետ կազմակերպում է ՄԱԿ-ի մոդելի խորհրդաժողով

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի հետ կազմակերպում է ՄԱԿ-ի մոդելի խորհրդաժողով

Ուսանողները բարելավեցին իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, բանակցային և հաղորդակցության հմտությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերախաղի ժամանակ, որտեղ քննարկում էին Իրանի միջուկային ծրագիրը: Խորհրդաժողովը տեղի ունեցավ այսօր Սլավոնական համալսարանում:  

Նախքան համաժողովը, անցկացվել են դասընթացներ` ՄԱԿ-ի արժեքների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործառույթների և կառուցվածքի, ինչպես նաև Ընթացակարգային կանոնների մասին մասնակիցների գիտելիքները զարգացնելու համար: ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փորձառու դասընթացավարն ու թեմատիկ փորձագետները ուղղորդեցին մասնակիցներին և դասակարգեցին հատուկ մշակված չափանիշներ:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան խորհրդական-տեղակալ Ջաֆար Զամանին աջակցեց  մասնակիցներին ուսումնասիրություններում և հակիրճ տեղեկատվություն տրամադրեց հարցի շուրջ Իրանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ: Դեսպանատունը նաև տրամադրել էր ուսանողներին տեղեկություններ, որոնք օգնեցին նրանց համապատասխան երկրների դիրքորոշուները հարցի շուրջ առավել պատշաճ կերպով ներկայացնել:  

Ուսանողները ձեռք բերեցին ոչ միայն տեղեկատվություն այս ծրագրի և ՄԱԿ-ի գործունեության մասին, այլ նաև բանակցային արվեստի, բազմակողմանի դիվանագիտության և համապատասխան երկրների տեսակետները ճիշտ ներկայացնելու հմտություններ:

ՄԱԿ-ի մոդելը կազմակերպվել էր ՄԱԿ-ի և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի միջև կնքված Համագործակցության ծրագրի շրջանակներում հատուկ Սլավոնական համալսարանի ուսանողների համար: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի կողմից Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի հետ համատեղ` Արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

Օրվա վերջում բոլոր մասնակիցները ստացան գնահատանքի վկայականներ:
ՄԱԿ-ի մոդելի համաժողովները նմանակում են ՄԱԿ-ի մարմիններին, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետություններ և քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: ՄԱԿ-ի շատ անդամ երկրներում, ինչպես նաև Հայաստանում այս մոդելները մեծ ժողովրդականություն են վայելում երիտասարդների շրջանում: Մասնակիցները առաջարկվող կեղծ դեպքերի շուրջ ուսումնասիրություններ են անում, ներկայացնում իրենց երկրների հայտարարությունները, սովորում ընդհանուր հայտարարի գալ, քննարկում իրենց դիրքորոշումները և ընդունում համատեղ բանաձև:

Այս խորագրի վերջին նյութերը