Լրահոս

19.05.2012 14:39


Աբդուլլա Գյուլ. «Մարդիկ, որոնց կառավարում են բռնապետերը, չեն կարող երջանիկ լինել»

Աբդուլլա Գյուլ. «Մարդիկ, որոնց կառավարում են բռնապետերը, չեն կարող երջանիկ լինել»

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթաժողովին մեկնելուց առաջ հանդիպել է թուրքական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Թուրքիայի նախագահը խորհուրդ է տվել հպարտանալ թուրքական պատմությամբ, բայց չսահմանափակվել միայն անցյալով, այլ առաջ նայել։ Աբդուլլա Գյուլն ասել է, որ ժողովրդավարությունը լավագույն քաղաքական համակարգն է, որ հնարել է մարդկությունը.

–Մարդիկ, որոնց կառավարում են բռնապետերը, նրանք, ում ղեկավարում են բռնության միջոցով, կամ նրանք, ովքեր չեն կարող արտահայտել իրենց կարծիքը, իհարկե, չեն կարող երջանիկ լինել։ Հենց դրա համար է պետք լավ քաղաքական համակարգը։ Այսօրվա դրությամբ լավագույն համակարգը, որ հորինել և բերել է մարդկությունը, կառավարումն է ժողովրդավարության միջոցով,–ասել է Թուրքիայի նախագահը։ 

 

Այս խորագրի վերջին նյութերը