Հետընտրական քննարկումների թիվ մեկ թեման ՀՀԿ–ԲՀԿ կոալիցիա կազմել–չկազմելուն է վերաբերում (ՕԵԿ–ի հետ ամեն ինչ պարզ է)։ Բոլորն էլ գիտեն, որ ՀՀԿ–ի հետևում շրջիկ խմբերի և մի քանի անգամ քվեարկողների «հզոր» բանակն է, իսկ ԲՀԿ–ի հետևում մոտ կես միլիոն իրական ձայն։
Գաղտնիք չէ նաև այն, որ ՀՀԿ–ի ունեցած քաղաքական մենաշնորհի վերացման օգտին ընդհանուր առմամբ դեմ է քվեարկել «դե ֆակտո» ընտրություններին մասնակցած ՀՀ քաղաքացիների 75%–ից ավելին։ Այսինքն՝ ՀՀԿ–ն իրականում ՕԵԿ–ից մի փոքր ավել ձայներ ունի, այն էլ վարչական ռեսուրսի շնորհիվ։ Ասել է թե՝ ՀՀԿ–ի ավելի քան 660 հազ ձայները փուչիկ են, իսկ ԲՀԿ–ի 455 հազարը՝ իրական ձայներ և եթե ընտրացուցակային աճպարարություն ու մասսայական ընտրակեղծիք տեղի չունենար, ապա ԲՀԿ–ի և մյուս քաղաքական ուժերի հավաքած տոկոսները կլինեին մի կարգ բարձր՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Ահա այս իրողությունները հաշվի առնելով պետք է գնահատել և վերլուծել ընթացիկ քաղաքական զարգացումները։
Ակնհայտ է, որ կոալիցիա կազմելու հարցում շահագրգռված է Սերժ Սարգսյանը։ Նրա մոտիվացիան պարզ է. խնդիր է դրված նախագահական ընտրությունների ժամանակ վերարտադրվել և, բացի այդ, փոշիացնել ԲՀԿ–ի ձայներն ու վերջնականապես անապատացնել քաղաքական դաշտը և հավերժ իշխել։
Կոալիցիոն հարաբերություններ հաստատելու հարցում ԲՀԿ–ում, մեծ հաշվով, կա երկու տեսակետ։
ԲՀԿ–ում բուն դրած ապաքաղաքական կոմֆորմիստ–կարիերիստներն ուզում են, որ մինչև մայիսի 6–ը ՀՀ–ում հաստատված ստատուս–քվոն պահպանվի, ԲՀԿ–ն մեկ–երկու նախարարական պաշտոն ավելացնի և մեկ–երկու մարզպետի տեղ պոկի ու դառնա ՀՀԿ–ի կցորդը։ «Զարմանալի» զուգադիպությամբ՝ հենց սա էլ ԲՀԿ–ին առաջարկում է Սերժ Սարգսյանը։
Նկատենք, որ կոմֆորմիստներն իրենց տեսակետները բարձրաձայն չեն արտահայտում, այլ պատերի տակ սողացող որդերի պես են իրենց պահում և միայն կուլիսներում են զբաղված ՀՀԿ–ի լոբբինգով։ Տեսած կա՞ք մի ԲՀԿ–ականի, ով հրապարակավ կողմ արտահայտվի կոալիցիա կազմելուն և 2013–ին Սերժ Սարգսյանին սատարելուն։ Չկան այդպիսիք, եթե չհաշվենք, իհարկե, վաղուց բացահայտված «ականներին», որոնց ասածներին լուրջ չեն վերաբերվում անգամ պատվիրատուները։
Ավելորդ չէ նշելը, որ կոմֆորմիստ–կարիերիստները անամոթության աստիճանի քծնում են Գագիկ Ծառուկյանին, բայց ԲՀԿ–ն կլքեն առաջին իսկ վտանգի դեպքում։
ԲՀԿ–ի մյուս՝ քաղաքական թևը, որին պայմանականորեն կարելի է անվանել «կոշտ գծի» կողմնակիցներ, դեմ է ՀՀԿ–ի հետ կոալիցիոն հարաբերություններ հաստատելուն և կողմ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հետ մրցելուն, այլ ոչ թե սատարելուն։ Այս տեսակետի կրողները, ի տարբերություն ԲՀԿ–ի ներսում ՀՀԿ–ի լոբբինգով զբաղվողների ու բացառապես սեփական տաքուկ տեղի ապահովման խնդրով մտահոգվողների, հրապարակավ արտահայտել են իրենց կարծիքը։
Ավելորդ չէ նշելը, որ «կոշտ գծի» կողմնակիցների մեջ կա մարդկանց մի խումբ (պայմանականորեն նրանց կարելի է անվանել «չափավոր կոշտ գծի» կողմնակիցներ), որը որպես փոխզիջում ՀՀԿ–ին առաջարկում է կոալիցիա կազմելու դիմաց ԲՀԿ–ին հանձնել ԱԺ նախագահի և վարչապետի պաշտոնները, կառավարության գործունեության հիմքում դնել հանրության լայն աջակցությունն ստացած ԲՀԿ–ի նախընտրական ծրագիրը, ինչպես նաև գնալ հանրային ավելի լայն կոնսոլիդացիայի, այլ ոչ թե վարկաբեկված ՕԵԿ–ի հետ եռամիասնություն կազմելու ճանապարհով։ Այս դեպքում, բնականաբար, վարչապետի պաշտոնին միանշանակ պետք է հրաժեշտ տա Տիգրան Սարգսյանը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, ըստ այս տարբերակի, պետք է կիսի իշխանությունը և ժամանակի ընթացքում սահուն կերպով, առանց ցնցումների հանձնի այն։
Դատելով տեղեկատվական հոսքերից (նկատի չունեմ իշխանամետ լրատվամիջոցների «մուտիլովկաները») և ՀՀԿ–ի գործադիր մարմնի տապալված նիստից՝ Գագիկ Ծառուկյանն առայժմ հակված է վերը նկարագրված «չափավոր կոշտ» տարբերակին։ ԲՀԿ առաջնորդը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կոալիցիա կազմելու քննարկումների սեղանին դրել է ԲՀԿ–ի ծրագրով երկիրը կառավարելու և, հետևաբար, գործող վարչապետին «պասլատ» անելու պայմանները։ Գնդակն այժմ, ինչպես «ֆուտբոլասերներն» էին սիրում ասել, ՀՀԿ–ի դաշտում է։ Կոալիցիա կազմելու խնդրանք–աղաչանքը ՀՀԿ–ինն է, և «նախաձեռնողականություն» ցուցաբերողնե՛րը պետք է զիջեն, այլ ոչ թե հակառակ կողմը։
Ներքաղաքական զարգացումների հնարավոր սցենարները հետևյալն են.
1.Եթե ԲՀԿ–ն կոալիցիա կազմի ՀՀԿ–ի թելադրած պայմաններով, ապա շատ կարճ ժամանակ անց կդադարի ազդեցիկ ուժ լինելուց և դուրս կմղվի քաղաքական դաշտից՝ շատ կանխատեսելի հետևանքներով հանդերձ։
2.Եթե ՀՀԿ–ն կոալիցիա կազմի ԲՀԿ–ի թելադրած պայմաններով, և սահուն կերպով հանձնի իշխանությունը, ապա խոհեմություն դրսևորած կլինի և երկիրը զերծ կպահի ցնցումներից։
3.Եթե ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև կոալիցիա ընդհանրապես չձևավորվի, ապա դա, մեր կարծիքով, կլինի ամենացանկալի տարբերակը և՛ Հայաստանի, և՛ ԲՀԿ–ի համար։ Այս դեպքում ՀՀԿ–ն իր ՕԵԿ–ի հետ կմեկուսացվի, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ հանրային լայն կոնսոլիդացիա ապահովելու միջոցով, «ա լյա» Իջևանի քաղաքապետի վերջին ընտրություններ, հնարավոր կլինի գնալ իշխանափոխության։ ՀՀԿ–ին այդ դեպքում չի փրկի անգամ սարերի ֆոնին տրջիկ տվող «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բացահայտ սիլի–բիլի անելը կամ Արամ Զավենի Սարգսյան խաղացնելը։
Թե ինչպիսին կլինեն ԲՀԿ–ի ու ՀՀԿ–ի վերջնական որոշումները, պարզ կդառնա մինչև մայիսի 31–ը, երբ տեղի կունենա «նորընտիր» ԱԺ–ի հետաձգված առաջին նիստը։
Ի՞նչ է կատարվում ԲՀԿ–ում, և ի՞նչ է սպասվում

Կարեն Հակոբջանյան