Լրահոս

20.05.2012 16:10


Արդարությանը օգնել է պետք

Արդարությանը օգնել է պետք

 Շատ մեծ ցավ եմ ապրում այս մասին հանրությանը տեղեկացնելով,բայցամաչել ու չասել այն,հետո գուցե ինձ մեղադրեմ`ասելով գուցե գտնվեին մարդիկ,որոնք սիրտ ու հոգի ունեն,որոնք գիտակցում են պահի կարևորությունը:

            18.11.2011թ-ին վիճաբանության  ընթացքում  7 տեղից  դանակահարեցին որդուս. վեցը ոտքի շրջանում` կտրել-ծակելով ոտքի գլխավոր  արյունատար անոթը և մեկը ձեռքից, որի հետևանքով արյան մեծ կորստից և ծանր վնասվածք ստացած որդիս զրկվեց  կյանքից… Որդիս,ով հանդիսանում է “Վարդանանք երդվյալ ջոկատ”-ի հիմնադիր հրամանատար,ինչպես նաև 114գումարտակի Վանյա Գալստյանի որդին, ով 3.6 տարեկան որդի` կարիքից դրդված ընդունվեց աշխատանքի որպես տաքսու վարորդ “Վալենտին” տաքսի ծառայությունում և սկսեց վարել “Լինքոլն” մակնիշի ավտոմեքենա: Աշխատում էր ջանասիրաբար: Նրա հետ էր աշխատում և նույն մեքենայից էր վարում նաև Միքայելը, որի եղբայրը կահույքի արտադրամաս է վարձակալում և օգտվում “Վալենտին” տաքսի սերվիսից` փոքր ծավալի ապրանք  տեղափոխելիս մինչև դեպքի օրը մեկ  անգամ  տղաս հրաժարվել է իր մեքենայով ապրանք տեղափոխելուց: Մի քանի օր անց  կրկին որդուս ուղարկում են նույն կահույքի արտադրամասը պատվերի և կրկին Գալուստը հրաժարվում է պատվերից:  Այդ ժամանակ Միքայելի եղբայրը` Վլադիրմիրը, զանգում է “Վալենտին” տաքսի սերվիսի հեռախոսավարուհուն` Սոնային, տալիս բազում հայոյանքներ որդուս հասցեին, իսկ Սոնան, որը որդուս հետ շատ լավ հարաբերություններ ուներ, նույնությամբ  փոխանցում է նրան և այս ամենից վիրավովում է որդուս ինքնասիրությունը…և  17.11.2011թ-ին Էրեբունու տարածքում հանդիպում  է  Միքայելին, թեթևակի վիճաբանություն է լինում,որի արդյունքում հրում է որդուս ու կոտրում է նրա վարած մեքենայի հայելին, որն էլ ավելի զայրացնում որդուս և պայմանավորվում են հանդիպել ավելի ուշ ժամի… 18.11.2011թ-ի գիշերը ժամը 1:30-ի սահմաններում  հանդիպման են  գալիս Միքայել և Վլադիմիր եղբայրներն իրենց 3 ընկերների հետ միասին,իսկ որդիս գնում է եղբոր և հարևանի հետ միասին: Հանդիպման ժամանակ նրանք հասկանում են միմյանց: Միքայելը և մեր հարևանն առանձնանում են և նկատում են իրարանցում, այդ ժամանակ  բռունցքով  Վլադիմիրը հարվածում է որդուս բերանին  և  առաջանում է վիճաբանություն և այդ ընթացքում բոլորը հարձակվում են որդիներիս վրա և իբր այդ խառնաշփոթի ժամանակ որդիս վերցնում է մեքենայի անիվ փոխելու բանալին և հարվածում է Հակոբին և Միքայելին` պատճառելով ոչ լուրջ վնասվածք և էլ ավելի շատ  վնասվածքներն է ստանում որդիս, որն էլ ձևակերպված է “հնարավոր է վիճաբանության ընթացքում բարձրությունից վայր ընկնելու հետևանք”,որ նույն տեղից,այսինքն մի փոքր փոսում գլորվել են ցած նրանք բոլորով, այդ ընթացքում Միքայելը բռնած է լինում որդուս ձեռքերը,իսկ Հակոբը գրպանից հանում է և հարվածում է իբր 4անգամ,որը հետագայում պարզվում է 7անգամ…ցանկացողները կարող են դիտել police.am 23.11.2011.tv-02 հաղորդումը: Որդիս,որը հանդիսանում է “Վարդանանք երդվյալ ջոկատ”-ի հիմնադիր հրամանատար,ինչպես նաև 114գումարտակի  Վանյա Գալստյանի որդին: Նրան ճանաչում են նաև ՀԱԲ-ի ՎԱնիկ,որը 2-րդ կարգի հաշմանդամ է .2004թ վաճառել ենք մեր 1 սենյականոց բնակարանը, որոշ պարտքերի պատճառով, այդ ընթացքում դոլարի կուրսը ընկավ,իսկ բնակարանների գները բարձրացան: Հրամանատարը, որը պատվով վերադարձավ մարտի դաշտից .հրամանատար, որն առաջինն էր Հայաստանում,որ 1996թ. տոնեց սուրբ “Վարդանանց” տոնը և այդպես շարունակ 2000-2002թթ այն շատ մեծ մասշտաբի և արձագանք ունեցավ մանավանդ վերջին տարում,որին մասնակցում էր իր իսկ հովանավորությամբ Աստվածաբանության դեկան արքեպիսկոպոս լուսահոգի Շահե Աճեմյանը,իսկ նույն տարվա ապրիլի 7-ին Վարդան Մամիկոնյան արձանի փոքր  հողակտորը ջոկատով մաքրեցին և հրամանատարի անձնական միջոցներով 451հատ վարդ տնկեցին:Վերջին միջոցառումն եղել է 178 դպրոցում, որտեղ ազատամարտիկների անուններով բացվեցին դասարաններ, իսկ այս տարի մտադրվել էինք տոնել վարդերի տնկման 10 տարին և ցուցանակ փակցնեինք.թե վարդերն ում կողմից են տնկվել,սակայն 26ամյա որդուս այս դաժան դեպքը կոտրեց մեզ և արդեն 8տարի է ապրում ենք վարձով: Ամուսինս այս փառահեղ հաղթանակի համար ներ է դրել մեր ողջ ունեցվածքը,ինչպես նաև իր առողջությունը,իսկ իմ որդին` Գալուստը, չօգտվելով իր սոցիալապես անապահով կարգավիճակից, մարդատար տաքսի ավտոմեքենայով չտեղափոխեց արտադրանք ու մարդկանց բացատրեց,որ դա հակահիգիենիկ է, և այն հատուցեց կյանքով…

            Այսօր նրա քր. Գործ №12140711,որը գտնվում է Էրեբունու քննչական վարչության քննիչ Բ.Եղիազարյանի վարույթում,ընթանում է աղավաղված զգալի բաց թողումներով ցանկացողների համար կարող եմ անձամբ ներկայացնել, նույնիսկ շուրջ 6ամիս  քննվող գործն ավարտին հասցնելուց ինձ հրավիրեց բաժին, ներկայացրեց գործի ողջ փաթեթը,որի համար էլ վճարեցի այնքան,որքան պահանջեցին…

            Քննիչը մոտ 38տ. Է,մոտ 1.5 ամիս առայ հայր էր դարձել, սակայն անամոթաբար երգելով մտնում-դուրս էր գալիս այն սենյակ,որտեղ կանգնած էի ես` սպասելով թղթերի պատճեներին,առանց ազդվելու իմ հագած սև զգեստից..Դե իհարկե կերգի, ինչու ոչ….Դիտավորյալ սպանության 104 հոդվածի 1-ին մասը փոխել էր 112.2 հոդվածի 14-րդ կետով: Ես 28.04.2012-ին 10 աշխատանքային օրով վերցրեցի այդ գործի պատճենները,որպեսզի ծանոթանամ գործի բնույթին:Տրվածի մեջ բացակայում էին բազմաթիվ փաստաթղթեր, որոնց պատճեները ստանալու նպատակով գրեցի միջնորդություն 04.05.2012-ին,որից ելնելով էլ գործը, ըստ օրենքի, պետք է վերանայվի: Սակայն քննիչը,խախտելով օրենքը, առանց ինձ տեղյակ պահելու 05.05.2012-ին գործն ուղարկեց դատարան,որի մասին ինձ տեղեկեցարել է 11.05.2012-ին:

            Ես այս ամենը մանրամասնորեն ներկայացրեցի,որ դուք համառոտագրեք,ուստի այս պահին մեր ֆինանսական վիճակը չափից ավել ծանր է, և խնդրում եմ այն մարդկանց,ովքեր կարող են իրավաբանորեն կամ փաստաբանական որևէ աջակցություն ցուցաբերել, խնդրում եմ նաև Ձեզ կանգնեք հաղթանակած հրամանատարի կողքին,որ վերջապես ճիշտն ու արդարությունը հաղթի: Աջակցության համար խնդրում եմ զանգահարել 091889440 համարով` Գալուստ Մելքոնյանի իրավահաջորդ մայր` Անահիտ Մելքոնյան: Հաշվի առեք մեր ընտանիքի ներդրումը այս փառահեղ հաղթանակում

Այս խորագրի վերջին նյութերը