Լրահոս

21.05.2012 09:05


ԿԸՀ-ը Ռուբեն Թորոսյանին չի տալիս Ավագանու մանդատը

ԿԸՀ-ը Ռուբեն Թորոսյանին չի  տալիս Ավագանու մանդատը

Անտեսելով  ՀՀ  Սահմանադրության 65-րդ  հոդվածով  սահմանված  դրույթները  և  խախտելով  «Երևան  քաղաքում  տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ  օրենքի  15-րդ  հոդվածով  սահմանված  մեկշաբաթյա  ժամկետի  պահանջը,   ԿԸՀ-ն,  առայժմ, ինձ  չի  տրամադրում    Երևանի  Ավագանու  անդամի  մանդատս:

   Հիշեցնում  եմ, որ  դեռևս  11.05.12թ.-ին, ԿԸՀ-ն այդ  մասին, անգամ,  ստացել  է համապատասխան դիմումս, սակայն, խախտելով  նաև  ՀՀ  Սահմանադրության  27.1-րդ  հոդվածով  սահմանված դրույթները  որևէ  ձևով  չի  արձագանքել:

   Սույն   հաղորդագրությունը, որպես  հաղորդում,   ներկայացնում եմ  Հատուկ  քննչական  ծառայություն, ինչպես  նաև, ուղարկում  եմ  Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների  կոնգրես:

  ՀԱԿ նախընտրական դաշինքի Երևանի  Ավագանու

անդամի  թեկնածուների միասնական ընտրական

ցուցակի անդամ   Ռ. Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը