Լրահոս

21.05.2012 09:43


Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը

Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը
Մայիսի 22-24-ը Երևանում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ: 

Նշենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից: 
 Նստաշրջանի առաջին օրը կգումարվեն  Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի,  հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը:
39-րդ լիագումար նիստի օրակարգում ներառված հարցերի թվում են`
կազմակերպչական,  ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին,
ՍԾՏՀ անդամ երկրներում hարկային համակարգի կատարելագործմանը, խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործմանը, մշակույթին, կրթությանը, սոցիալական խնդիրներին առնչվող և այլ  հարցեր: Կհրապարակվի  ՍԾՏՀ ԽՎ  Հայտարարությունը ՍԾՏՀ կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:
Մինչ այս Երևանում կայացել են  ՍԾՏՀ ԽՎ  երկու լիագումար նիստ,  Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի ու Տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովների նիստերը:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը