Լրահոս

21.05.2012 11:03


Եգիպտոսում հանգուցյալը կենդանացել է իր թաղման ժամանակ

Եգիպտոսում հանգուցյալը կենդանացել է իր թաղման ժամանակ

28–ամյա եգիպտացի Համիդ Հաֆես ալ–Նուբի թաղման արարողությունն ավարտվել է իսկական հրաշքով՝ նա հանկարծակի կենդանացել է։ Բժիշկների վարկածով՝ երիտասարդը շինարարական աշխաանքների ժամանակ մահացել էր սրտի կաթվածից։ Տղան աշխատելիս է եղել արևի տապին, երբ իրեն վատ է զգացել։ Ուշագնաց է եղել, իսկ հետո սիտն է կանգնել, իսկ բժիշկներն արձանագրել են մահ։  Նրան հանդերձյալ աշխարհ ճանապարհելու համար հավաքվել է ողջ գյուղը, սակայն երբ մարմինը տեղադրելիս են եղել դագաղի մեջ, բժիշկը նկատել է, որ երիտասարդը շնչում է, իսկ զարկերակը կա։ Այդ ժամանակ «մահացածի» մայրը կորցրել է գիտակցությունը, նրան բժշկական օգնություն են ցուցաբերել։ Ի վերջո, թաղման արարողությունը չեղյալ է հայտարարվել, իսկ գյուղի բնակիչները, ի պատիվ Համիդ Հաֆես ալ–Նուբի, կերուխում են կազմակերպել։

Այս խորագրի վերջին նյութերը