Լրահոս

21.05.2012 11:32


«Հրազդան» մարզադաշտի հարցը՝ Հանրային խորհրդի քննարկման առարկա

«Հրազդան» մարզադաշտի հարցը՝ Հանրային խորհրդի քննարկման առարկա

ՀՀ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովն այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 16:00-ին, կքննարկի Երևանի «Հրազդան» մարզադաշտի անբաժանելի մաս հանդիսացող հարակից տարածքում (որը ծառայում է արտակարգ իրավիճակների կանխարգելման, տարհանման և առաջնահերթ վթարափրկարարական աշխատանքներ կատարելու նպատակներին) առևտրի կենտրոնի կառուցման և մարզադաշտը «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում վերականգնելու» հարցը:

Քննարկմանը հրավիրված են «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև ՀՀ Մշակույթի, Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության և Քաղաքաշինության նախարարությունների մասնագետներ և պատասխանատու ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը