Լրահոս

21.05.2012 11:41


Գերմանացի բժիշկը մահացել է Էվերեստի գագաթին

Գերմանացի բժիշկը մահացել է Էվերեստի գագաթին

Գերմանացի լեռնագնաց, մասնագիտությամբ բժիշկ Էբերհարդ Շաաֆը մայիսի 19–ին մահացել է աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթից իջնելու ժամանակ։ 61–ամյա բժիշկի մահվան պատճառ է դարձել գլխուղեղի վնասվածքը։

Նեպալի պաշտոնատար անձինք տեղեկացրել են, որ Էվերեստում անհայտ կորել են Շաաֆի հետ աշխարհի ամենաբարձ գագաթը հաղթահարած 3 լեռնագնաց և  նեպալցի մեկ ուղեկցող։

Էբհարդ Շաաֆը Էվերեստ էր բարձրացել հայտնի լեռնագնաց Պաուլ Տելենի հետ, ով ճամփորդության ընթացքի մասին գրառումներ էր անում իր բլոգում։ Վերջին գրառումն արվել է հենց մայիսի 19–ին՝ Շաաֆի մահվան օրը։

Այս խորագրի վերջին նյութերը