Աշխարհ

21.05.2012 13:29


ՆԱՏՕ–ի գագաթաժողովում ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունվել է հռչակագիր

ՆԱՏՕ–ի գագաթաժողովում ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունվել է հռչակագիր

«Երկարտև տարածաշրջանային հակամարտությունների պահպանումը Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում շարունակում է անհանգստացնել Դաշինքին»,–այդ մասին ասված է Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ–ի գագաթաժողովում ընդունված հռչակագրում։ Դրանում հակամարտող բոլոր կողմերին կոչ է արվում հարգել բանակցային գործընթացների ձևաչափերն ու քաղաքական կամք դրսևորել՝ լուծելու առկա հակամարտությունները։


«Մենք մնում ենք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կողմնակիցը և միջազգային սկզբունքների ու նորմերի հիման վրա շարունակելու ենք աջակցել տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,–ասված է հռչակագրում։

Այս խորագրի վերջին նյութերը