Նոր անձնագրերի և նույնականացման քարտերի կիրառումը պարտադիր չէ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ է մտնում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը։ «Դրանց կիրառումը պարտադիր չէ։ Քաղաքացիներն այդ անձնագրերը իրենց կամքով պետք է ձեռք բերեն»,–այսօրվա ասուլիսին ասել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
«Մենք քաղաքացիներին ասում ենք, որ չենք պարտադրում, սա կամովին է: Պետք է միայն նշել, որ հետագայում դժվար կլինի՝ առանց կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի՝ եվրոպական երկրների վիզա ստանալ: Այս համակարգը կնպաստի վիզա ունենալուն»,- ասել է բանախոսը։
Հովհաննես Քոչարյանը նշեց, որ նոր անձնագիր ունենալու դեպքում քաղաքացին չի հանձնում հինը: Ըստ նրա՝ եթե քաղաքացին ունի սովորական անձնագիր, և ցանկանում է ունենալ միայն նույնականացման քարտ, վերջինս կարող է վճարել 3000 դրամ, և ձեռք բերել նույնականացման քարտ, սակայն , եթե քաղաքացին ցանկանում է ունենալ նաև կենսաչափական, նա պետք է վճարի 25.000 դրամ:

7or.am